Իրանի դեսպանը անդրադարձել է Ղարաբաղյան հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամադ Բագեր Բահրամին անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.”Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածաշրջանի երկրների ջանքերով: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իրանը մտադիր է օգտագործել Հայաստանի հետ իր բարեկամական կապերը՝ հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման համար: Դժբախտաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի քան 18 տարի է՝ այդպես էլ չկարողացավ լուծել հակամարտությունը: Տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն Ղարաբաղյան հակամարտությունը”:




Լրահոս