ՄԱԿ-ը կարող էր հարյուրավոր կյանքեր փրկել. ՄԱԿ-ի կոմիսար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր հարյուրավոր կյանքեր փրկել հակամարտություններին ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորելու դեքում: Այս կարծիքը հայտնել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիսար Նավի Պիլլայը:

Կոմիսարի պաշտոնից հեռանալուց առաջ իր ելույթում Պիլլայն ասել է, որ կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերն ու ազգային շահի նեղ ըմբռնումը բազմիցս վեր են դասվել միջազգային անվտանգության լուրջ խախտումներից և մարդկային տառապանքներից:

Նա նշել է, որ անարդյունավետ է համարում այն գործելակերպը, ըստ որի՝ ԱԽ-ի որոշ անդամներ արգելք են դնում խորհրդի որոշումների վրա: Սակայն Պիլլայը չի հստակեցրել, թե որ երկրնրի մասին է խոսքը. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս