Արգենտինուհին մահացած երեխային կենդանի է գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արգենտինուհի Անալիա Բութերը 6 ամսական հղիության ժամանակ ծննդաբերությունից հետո բժիշկներն ասել են, որ երեխան մահացած է, տեղեկացնում է Ֆոքս Նյուզ-ը:
Ծննդաբերությունից 12 ժամ անց  իր նորածնի դին տեսնելու նպատակով Բութերն ամուսնու հետ գնացել է դիահերձարան:Արգենտինուհին ապշահար է եղել, երբ լսել է երեխայի լացը: Նորածնին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:Նշվում է, որ այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ նրա ծնողները փոքրիկին Լուզ Միլագրոս անունն են տվել, ինչը թարգմանաբար նշանակում է` հրաշք:




Լրահոս