յուրացումներ` Դպրոցաշինության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը 2009-10-ի  կրթական օբյեկտների նախագծումը, շինարարությունն ու հիմնանորոգումն իրականացրել է խախտումներով; Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացության մեջ: Ընտրանքային կարգով ստուգվել է 10 օբյեկտ` ընդամենը 708 մլն դրամի աշխատանք: Հայտնաբերվել է 52.2 մլն դրամի խախտում: Մասնավորապես` Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի տանիքի վերանորոգման ժամանակ խախտումներն այնպիսի բնույթի են, որ տանիքը վտանգ է ներկայացնում երեխաների համար: Իսկ Լոռիի մարզի Լեռնապար գյուղի դպրոցի շինարարությունն իրականացվել է ցածրորակ նախագծով եւ անորակ նյութերով:
Խախտումներով են կազմված նաեւ  մի շարք օբյեկտների նախագծերը, որոնց շինարարությունը դեռ չի սկսել. Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի մշակույթի կենտրոն, Էջմիածնի թիվ 7 միջնակարգ դպրոց, Երեւանի գեղարվեստի ինստիտուտ:




Լրահոս