Մայիսի 6-ին Հունաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունաստանի կառավարության ներկայացուցչի հավաստմամբ`մայիսի 6-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան, գրում է The Jerusalem Post-ը: Այս ընտրությունները կլինեն առաջինը 2009-ին սկսած ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, որը երկրում գործազրկության կտրուկ աճի էր հանգեցրել: Պահպանողական “Նոր Դեմոկրատիա”ն և սոցիալիստական ՊԱՍՕԿ կուսակցությունները, ըստ ամենայնի, մեծամասնություն չեն ունենա, քանի որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար նրանց ներկայացրած ծրագիրը հավանության չի արժանացել սոցիոլոգիական հարցման մասնակիցների կողմից: Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ փոքր կուսակցությունները ավելի մեծ աջակցություն ունեն և հնարավոր է, որ խոչնդոտեն առաջատար կուսակցություններին կոալիցիա կազմելուն:




Լրահոս