Ս.Ալեքսանյանի նույնիսկ բանկային հաշվեհամարն է գոլդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը արդեն իսկ հայտարարել է, որ Արդշինինվեստբանկում հաշվեհամար է բացել` նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ գումար հավաքելու համար:  Նա հայտարարել է, որ գումար չունի, եւ հաշվեհամարն էլ բացել է, որպեսզի մարդիկ նվիրատվություն կատարեն, որով էլ նա կկարողանա գոնե նախընտրական ծախսերը հոգալ: Զավեշտը, սակայն, ոչ այնքան հաշվեհամարի առկայությունն է եւ դրա նպատակը, այլ այն, որ հաշվեհամարը, որով պատգամովրի թեկնածուն գումար է խնդրում մարդկանցից, “Գոլդ” հաշվեհամար է   (2474202308200000): Միայն այս “գոլդ” հաշվեհամարի գինը թերեւս գերազանցի այն համեստ նվիրատվությունները, որոնք  կարվեն Սամվել Ալեքսանյանի համար:




Լրահոս