Նախկին անորեքսիկը գեր կանանց նորաձևության սրահ է բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր գործընկերուհու՝ անորեքսիայից մահանալուց հետո Էկվադորից 29-ամյա մանեկեն Միրիա Էուխենիա Դոնոսան փոխել է իր հայացքները շրջակա միջավայրի նկատմամբ:

Դոնոսան վաղուց երազում էր նիհարել, թեև նորմալ արտաքին ունի: Աղջիկը 18 տարեկանից պարբերաբար հարթակ է դուրս եկել, և ոչ մեկի մտքով չի անցել նրան գեր անվանել:

Սակայն նրա ղեկավարները պնդել են, որ անհրաժեշտ է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Մոդելն իրեն տանջել է հոգեմաշ դիետաներով և վարժություններով: Էկվադորցի աղջիկը գործնականում արդեն մահվան եզրին էր, 170 սմ հասակի դեպքում՝ նա կշռել է ընդամենը 44 կիլոգրամ: Միրիան կորցրել էր ատամների մի մասը, տառապում էր անքնությամբ, լյարդի և վահանագեղձի խնդիրներ էր ձեռքբերել:

Նա սթափվել է, երբ նրա ընկերուհիներից մեկը 2007-ին մահացել է անորեքսիայից: Այդ կորուստն օգնել է աղջկան գիտակցել ինքնախարազանման անիմաստ լինելը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

2012թ. կինը հիմնել է Էկվադորում առաջին գորրծակալությունը ավելորդ քաշ ունեցող մանեկենների համար: Դոնոսայի խոսքով՝ ինքը ցանկանում է ցուցադրել այնպիսի գեղեցկություն, որն ավելի մոտ է բնականին, բացի այդ՝ բարձրացնել կանանց ինքնագնահատականը՝ անկախ նրանց հագուստի չափսերից:




Լրահոս