2014-ին դեղձի արտահանումը կարող է հասնել 3 հազար տոննայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. Հայաստանից դեղձի արտահանումը կարող է հասնել 3 հազար տոննայի: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ այսօրվա դրությամբ արդեն 780 տոննա դեղձ է արտահանվել այն դեպքում, երբ 2013թ. օգոստոսի 20-ի դրությամբ արտահանվել էր ընդամենը 350 տոննա: Իսկ 2013թ.-ին ընդհանուր առմամբ 955 տոննա դեղձ է արտահանվել:

«Ընդհանուր առմամբ դեղձի բերքատվությունն այս տարի բարձր էր, եւ դրա պակասությունը չի նկատվում ո՛չ հանրապետության շուկաներում, ո՛չ թարմ մրգերի արտահանողների մոտ, ո՛չ պահածոների գործարաններում», – ընդգծեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև խաղողի բերքին՝ նշելով, թե Հայաստանը կարող է ավելի շատ սեղանի խաղող աճեցնել:




Լրահոս