Մատանու գողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 10-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արևաշող գյուղից բերման են  ենթարկել 27-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա ս/թ ապրիլի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սպիտակ քաղաքի մի բնակչի տանը` գողացել է վերջինիս թոռնուհու  ոսկյա մատանին և նույն օրն իրացրել Վանաձոր քաղաքի շուկայում: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս