իրար են բախվել ՎԱԶ 2110–ը եվ Նիսսան-ը, կա վիրավոր (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Էջմիածին-Երևան ավտոճանապարհին։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։20-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում, “Ռաստր” գործարանի դիմաց, միմյանց են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Արտեմ Մելքոնյանի կողմից վարած ՎԱԶ 2110 մակնիշի 51 RR 001 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա Հարություն Վարդանյանի վարած Նիսսան մակնիշի 33 DD 007 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ՎԱԶ 2110 մեքենայի ուղևոր 23-ամյա Սոֆիա Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց։ Վթարի ենթարկված 2 ավտոմեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ։




Լրահոս