ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ-ը Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից ապրիլի 5-ին մեծ քանակությամբ քիմիական նյութեր է տեղափոխել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի` նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ: Նշենք, որ ԱԻՆ աշխատակիցների կողմից համալսարանի քիմիական նյութերի պահեստում ուսումնասիրություն է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ պահեստում տարաբնույթ քիմիական նյութերի մեծ քանակություն կա` ապակյա տարաների եւ պոլիէթիլենային փաթեթների մեջ: Որոշ ապակյա տարաների վրայից բացակայում են պիտակները, եւ հնարավոր չէ առանց անալիզի պարզել նյութի տեսակը:




Լրահոս