Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա կատարվող վերականգնողական-փորձարարական աշխատանքների ժամանակ 15 մետր բարձրությունից վերելակն ընկել է: Պատահարի ժամանակ վերելակի խցիկում մարդ չի եղել: Մասնագետների մտահոգությունն է հարուցել այն, որ չեն աշխատել վթարային արգելակները, որոնք պետք է թույլ չտային վերելակի անկումը: Կատարվածի մանրամասները պարզելու համար արդեն ստեղծվել է տեխնիկական անձնակազմ, որից պահանջվում է մասնագիտական խորհուրդ տալ ամբողջ համակարգի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ ամեն տարի Էյֆելյան աշտարակ է այցելում շուրջ 7 մլն զբոսաշրջիկ:
ԷՅՖԵԼՅԱՆ «ՎԱՅՐԷՋՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ