Հյուսթոնի գործը փակված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտվել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքների հետաքննությունը։ Քննիչների կարծիքով, նրա մահը ոչ բռնի բնույթ է կրում։ Այս մասին տեղեկացնում է “Ռոյթերս” գործակալությունը։ “Հիմնվելով հետաքննության արդյունքների ու պաթոլոգանատոմի հաշվետվության վրա, մենք եզրակացրեցինք, որ մահը հանցագործության հետեւանք չէ։ Գործը փակված է”,-նշված է ոստիկանական դեպարտամենտի հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ 48-ամյա աշխարհահռչակ երգչուհին մահացել է փետրվարի 11-ին՝ Լոս Անջելեսում, ուր ժամանել էր՝ մասնակցելու համար “Գրեմմիի” մրցանակաբաշխությանը։ Նրան հայտնաբերել էին հյուրանոցի լոգարանում ջրասույզ եղած, սակայն դեռեւս կենդանի վիճակում։  Մահվան փաստն արձանագրել են դեպքի վայր ժամանած բժիշկները։ Հյուսթոնի օրգանիզում հայտնաբերվել են կոկաինի ու այլ թմրանյութերի հետքեր։




Լրահոս