Շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Новости-Армения գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ասկերանի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Այս մասին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: “Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել”,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ (ԲՄՊԽ) գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն (Թուրքիա):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




Լրահոս