7 օր է ինչ հացադուլի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բանակն իրականում” նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Սուրեն Կիրակոսյանը 30.06.2009-ից զորակոչվել է, սակայն, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության կողմից սահմանված կարգի համաձայն Կիրակոսյանը պիտանի է ոչ շարային ծառայության և պետք է զորակոչվեր բուժվելուց հետո։ Սակայն այդ կարգը չի պահպանվել, որի պատճառով տղան փորձել է ծառայությունից խուսափել։ Դրա համար արդեն երկրորդ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվում: 
05.04.2012 ից Սուրեն Կիրակոսյանը հայտարարել է հացադուլ` պահանջելով նշանակել իր նկատմամբ համալիր բժշկական հետազոտություն: Այժմ նա գտնվում է Գորիսի քրեակատարողական հիմնարկում:




Լրահոս