Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա` ապրիլի 12-ի նիստը եւս չկայացավ քվորում չլինելու պատճառով: armlur.am-ին Ազգային ժողովից հայտնեցին, որ Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել: “ԱԺ կանոնակարգ” օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց եւս 3 ժամ: Ժամը 15.00-ին եւս քվորում չապահովվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարեց չկայացած:Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը եւս չէր կայացել` քվորումի բացակայության պատճառով:
ԱԺ հերթական նիստը եվս չկայացավ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ