Ընտրողների ցուցակներում հայտնաբերվել են նոր, ուշագրավ փաստեր: Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը հայտնաբերել է, որ Երեւանի թիվ 2 ընտրատարածքում գտնվող Գյուլիքեխվյան 25/2 բնակարան 26 հասցեում գրանցված է 12 հոգի` տարբեր անուն-ազգանուններով: Շտաբի ակտիվիստները ճշտել են, որ այդ անձինք չեն բնակվում նշված հասցեում: Իսկ ամենազարմանալին այն է, որ այդ նույն հասցեում 3 տարի առաջ գրանցված է եղել ընդամենը մեկ հոգի:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ