Հարբած ադրբեջանցու պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը Դուբայից ուղևորվում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում՝ հարբած ուղևորի պատճառով, տեղեկացնում է РИА Новости-ն:

Թռիչքը սկսվելուց հետո ուղևորներից մեկը սկսել է կոպիտ արտահայտություններ անել և բարձր խոսել: Քանի որ բորտ-ուղեկցորդներն աղջիկներ էին, նրանք ստիպված են եղել դիմել ուղևոր տղամարդկանց: Նրանք դժվարությամբ կապել են հարբած տղամարդուն իր նստատեղին:

Տեղական ժամանակով ժամը 05.00-ի սահմաններում օդանավը վայրէջք է կատարել Երևանում: Ականատեսների խոսքով, ինքնաթիռը 2,5 ժամ գտնվել է Երևանի օդանավակայանում: Օդաչուները փորձել են Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող խուլիգանին հանձնել տեղի ոստիկանությանը, սակայն հայաստանյան իշխանությունները հրաժարվել են նրան ընդունել: Տղամարդում ձեռնաշղթա են հագցրել, իսկ դեպքի վայր ժամանած շտապ օգնությունը հանգստացնող ներարկում է արել, ինչից որոշ ժամանակ անց տղամարդը քնել է: Դրանից հետո ինքնաթիռը կարողացել է շարունակել թռիչքը և Մոսկվա հասնել երեք ժամ ուշացումով: Խուլիգանին տեղափոխել են ոստիկանություն:




Լրահոս