ԲՀԿ-ն դեմ է, որ ԱԳ նախարարը մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստին քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքը:

Ինչպես տեղեկանում ենք ԲՀԿ լրատվական ծառայությունից, այսօր՝ օգոստոսի 26-ին կայացած նիստին քննարկվել են՝

1. ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության անելիքները,

2. Օրենսդրական նախաձեռնությունների օրակարգը,

3. Քննարկվել է ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական,

4. Քննարկվել են քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ,

5. Քննարկվել են Սահմադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները,

6. Հաստատվել է կուսակցության ներկայացուցիչների, ԲՀԿ պատգամավորների մարզային այցելությունների ժամանակացույցը,

7. Ինչպես նաեւ քննարկվել է իշխանությունների կայացրած որոշումը՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը։ Հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ։




Լրահոս