ԽԱԲԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանն ուշագրավ պատմության մեջ է հայտնվել. նա «Ժառանգությանը» խոստացել է հոգալ տպագրական ծախսերի մի մասը: Ընդ որում, առանց Րաֆֆի Հովհաննիսյանին զգուշացնելու, նա փորձել է գումարները վճարել թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ առաջադրած թեկնածու, գործարար Գարեգին Նուշիկյանի միջոցով: Քոքոբելյանը, սակայն, խոստումը չի կարողացել ամբողջությամբ կատարել: Իսկ երբ պարզվել է` այս գործում նա խառնել է Նուշիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին կատարվածը դուր չի եկել, ինչի մասին նա արտահայտվել է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, սակայն, հերքեց այդ լուրերը. նա «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք միասին են տպագրել նյութերը՝ «Ժառանգության» գիտությամբ:




Լրահոս