ՓՈՂԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` թիվ 37 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Սամվել Հարությունյանը որոշել է իր թեկնածությունը հանել: Մեր տեղեկություններով` Հարությունյանն անգամ, ի գիտություն իր մրցակիցների, հայտարարել է, թե ով իրեն մեծ գումար տրամադրի, իր թեկնածությունը հանելու է նրա օգտին: Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման բան լինել չի կարող. «Իմ կյանքում էդպիսի բան չի եղել ու չի լինելու: Ու ես կարծում եմ, որ էդպիսիներն իրավունք չունեն առաջադրվելու, ես զարմանում եմ, որ Դուք այդ հարցը ինձ տալիս եք»: Հիշեցնենք, որ թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածություններն են առաջադրել ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը, անկուսակցական Մալիկ Թելունցը, անկուսակցական Թաթուլ Հակոբյանը եւ անկուսակցական Վարազդատ Վարդազարյանը:




Լրահոս