ԱՆՄԵՂ ՆՇԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 32  ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ Արտակ Միրզոյանն ու Օֆելյա Վահանյանը քարոզարշավի ընթացքում ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից: Այս մասին նրանք հայտնել են 1lur.am-ին: Իսկ նախօրեին նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, թե իբր քարոզչական պաստառը տեղադրելիս քաղաքապետն ապօրինի գործողություն է իրականացրել` խոչընդոտելով իրեն: Ավելին, թեկնածուներից մեկը` Արտակ Միրզոյանը, «քար է գցել» մյուսի բոստանը»` ասելով, թե Նիկողոսյանի «ռազամավարությունն ու մարտավարությունը միգուցե դրա վրա են հենված»:
Նույն կայքին Տաշիրի քաղաքապետը եւս պարզաբանում է տվել, թե «ես իրականում ոչ մի խոչընդոտ չեմ առաջացրել, նախապես իմանալով, որ այդ գովազդային վահանակը տրամադրվել է այլ անձի, փորձել ենք պարզել, թե համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ կան, թե ոչ»: Տաշիրի քաղաքապետի կարծիքով` այս աղմուկը պատգամավորության թեկնածուն բարձրացրել է քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:




Լրահոս