100 ՀՐԴԵՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-9 ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում գրանցվել է անտառածածկ եւ չոր խոտածածկ տարածքների ռեկորդային` մոտ 100 հրդեհ: Հրդեհներից ամենամեծը գրանցվել է ապրիլի 9-ին Պրիվոլնոյե համայնքից դեպի հյուսիս` ընդգրկելով նաեւ հայ-վրացական սահմանամերձ գոտին, որտեղ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել նաեւ հայ սահմանապահները: Կեսգիշերին այրվում էին մոտ 6 հա անտառածածկ եւ հարյուրավոր հեկտարներ չոր խոտածածկ տարածքներ: Պրիվոլնոյե համայնքի ղեկավար Վազգեն Սարուխանյանն ասել է, որ հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 6 հա անտառածածկ եւ 300 հա չոր խոտածածկ տարածք: Երեկոյան կրակը մեկուսացված էր, եւ մարելուն նպաստել էր նաեւ անձրեւային եղանակը:




Լրահոս