ՊԱՅԹՅՈՒՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուժգին պայթյուն է եղել մայրաքաղաքի Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի շենքերից մեկում: Դրան հաջորդել է խոշոր հրդեհը թիվ 134 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներում: Պայթյունից ավտոտնակի դարպասը մի կողմ է թռչել` վնասելով մի քանի քաղաքացիների: Կան նաեւ այրվածքներ ստացածներ: Ըստ ականատեսների` ավտոտնակը ծառայում էր իբրեւ ներկանյութերի եւ քիմիական լուծույթների պահեստ, եւ հրդեհի ուժգնությունը պայմանավորված է եղել նաեւ դրանով: Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջները, շտապօգնության աշխատակիցներն ու իրավապահները: Ճշտվում են արտակարգ դեպքի պատճառները:




Լրահոս