«Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքում 24-ամյա Սարգիս Ա.-ն, դուրս գալով «Ցերեկ եւ գիշեր» խանութից, հանել է Մակարով տեսակի ատրճանակը եւ սկսել կրակել պատահական անցորդների ուղղությամբ»,-գրում է Lifenews.ru-ն: Փամփուշտներից մեկը վնասել է 65-ամյա մի թոշակառուի ոտքը: Կինը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Լսելով կրակոցների ձայները` մարդիկ սկսել են վազել այս ու այն կողմ, ոմանք պառկել են ասֆալտին: Երիտասարդը ձերբակալվել է, սակայն իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել ատրճանակը:
ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ