Ապրիլի 15-ին տեղի կունենա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, բայց հայտնի չէ, թե ովքեր են առաջադրված անվանակարգերում: Հավանաբար կազմակերպիչները չեն ցանկանում նախօրոք հրապարակել մասնակիցների անունները, որպեսզի նախնական լարվածություն չստեղծվի նրանց միջեւ կամ էլ, որ ԶԼՄ-ները թեկնածուներից որեւէ մեկից գովերգող հարցազրույց չվերցնեն: «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողների համար կանցկացնենք արդար քվեարկություն: Մեր ընթերցողը հնարավորություն կունենա, զանգահարելով խմբագրություն` 54-64-23 հեռախոսահամարով, իր թեկնածուին առաջարկել` քվեարկելով հետեւյալ անվանակարգերում` «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Լավագույն ռոք խումբ», «Լավագույն դուետ», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն հիթ», «Տարվա հայտնություն»: Մրցանակաբաշխությունից հետո կհրապարակենք ժողովրդական քվեարկության արդյունքները եւ կպարզենք, թե որքանով էր արդարացի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Սիրելի՛ ընթերցող, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ