Ապրիլ ամիսը հայ երաժշտասեր հասարակությանը բազմաթիվ անակնկալներ է մատուցել` հնարավորություն ընձեռելով արտասահմանյան հայտնի մարդկանց տեսնել Հայաստանում: Նախ` մայրաքաղաք եկավ վրացի երգիչ Դաթոն, հիմա էլ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում Հայաստան է գալու իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլին, ում համերգը կկայանա ապրիլի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ի դեպ, տոմսարկղում համերգի տոմսերը դեռ չեն վաճառվում:
ԲՈՉԵԼԼԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ