ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քրոջս ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է գտնվում, ունեն վեց երեխա` հինգը անչափահաս: Երեխաները մեծանում են, խնդիրներն էլ` շատանում: Դպրոցահասակներին հագուստով եւ այլ անհրաժեշտ իրերով ապահովելու խնդիր ունեն եւ ցանկանում են նրանց ժամանակավորապես տանել գիշերօթիկ: Ուզում ենք իմանալ, թե գիշերօթիկ հաստատությունները որ երեխաների խնամքն ու դաստիարակությունն են իրականացնում: Երեխաները գիշերօթիկում բնակվելու ժամանակ ի՞նչ դպրոց են գնում:

Նաիրա Պետրոսյան, 62 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի` 6-18 տարեկան երեխաների խնամքը եւ դաստիարակությունը:
Գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե խնդրին մոտենանք` ելնելով մարդկանց սոցիալական վիճակից, ապա դպրոցահասակ երեխաների կեսից ավելին կհայտնվեն գիշերօթիկ դպրոցներում: Պարզ է, որ անչափահաս երեխաներ ունեցող ծնողների ճնշող մեծամասնությունը դժվարանում է երեխաների հագուստի ու գրենական պիտույքների ծախսերը հոգալ: Այսուհանդերձ, ծայրահեղ սոցիալական պայմաններում գտնվողները երեխաներին ժամանակավորապես գիշերօթիկ դպրոց տանելու քայլին են դիմում:




Լրահոս