Օգոստոսի 27-ին, ժամը 15.30-ին, Գուգարք գյուղին հարակից «Կեռ հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1959 թ. Հրաչիկ Առաքելյանը` հիվանդանոցում, իսկ ուղևորները` 1978 թ. ծնված Ռադիկ Սոլոմոնյանը և 2003 թ. ծնված Արմեն Սոլոմոնյանը, տեղում մահացել են, ևս 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: