Ուրալում բանկից 20 միլիոն են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրալի վերակառուցման և զարգացման բանկի Նեֆտեյուգանսկի բաժանմունքում կողոպուտ է կատարվել: Նախնական տվյալների համաձայն՝ գողացվել է մոտ 20 միլիոն ռուբլի:

Գրասենյակի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

«Հանցագործները հափշտակել են միայն կանխիկ միջոցները և հեռացել անհայտ ուղղությամբ: Բոլոր փաստաթղթերը պահպանվել են, հաճախորդների անձնական տվյալներին վտանգ չի սպառնում», – ասել են բանկի աշխատակիցները:

Ինչպես տեղեկացրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, բաժանմունք է մտել մի տղամարդ և, սպառնալով ատրճանակի նման իրով, վերցրել է փողերն ու հեռացել:




Լրահոս