ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ԲՀԿ-ական դարձած ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ասած խոսքերը, թե Հայաստանի իշխող կոալիցիան ձեւական է եղել, օրեր շարունակ մեկնաբանեցին ու բացատրեցին տարբեր ԲՀԿ-ականներ, բայց դա բավական չէր: Երեկ էլ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է խոսել այդ մասին: «Կոալիցիան ձեւական չի եղել: Հիմնական կոալիցիան, որ պարոն Օսկանյանն ասել էր, դա` ասում է, կոալիցիան ստեղծվում է այն ժամանակահատվածում, որ մեկ ուժը չի կարողանում 50+1 հավաքել, իսկ քանի որ Հանրապետականը հավաքել է 50+1, եւ նա, ասենք թե, հրավիրել է 2-3 կուսակցությունների` միասնական աշխատելու, դրա համար է ինքն ասել»,-«Ազատությանն» ասել է Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքերով` «այսօր լրագրողները տարբեր ձեւի են մեկնաբանում: Կարո՞ղ է Ծառուկյանը ձեւական մարդ է, ձեւական կոալիցիա լիներ»: Ամեն դեպքում` լավ կլիներ, պարոն Ծառուկյանն այդ հարցն իր կուսակից ընկերոջը` Օսկանյանին ուղղեր:




Լրահոս