ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փնթփնթալով հարցերին չպետք է լուծում տալ»:

Սերժ Սարգսյան slaq.am

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին իսկ նախընտրական հանդիպման ժամանակ իշխող քաղաքական ուժի առաջնորդը, այսպիսով, յուրօրինակ ինքնագնահատականով հանդես եկավ: Փաստորեն, եթե  Հանրապետականը մինչեւ հիմա ինչ-որ բան արել է, ապա դա տեղի է ունեցել դժգոհելով, ալարելով: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն այլեւս չի ցանկանում, որ ինքն ու իր չինովնիկները դժկամությամբ վերաբերեն բոլոր այն խնդիրներին, որոնք հրատապ լուծում են պահանջում: Թե ինչ կստացվի, հետո կերեւա: Ամեն դեպքում լավ է, որ գոնե նախագահը հավատում է, թե իր ենթակաները կփոխվեն: Այս երկրում գոնե մեկը պե՞տք է հավատա:




Լրահոս