Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի եւ ՀՀ ԿԳ նախարարի միջեւ տեղի ունեցած «մենամարտն» ավելի է թեժանում: Երեկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ հայտարարել է. «Ցավում եմ, որ դոկտոր մարդն իջել է այն մակարդակի, որ սեփական` իրավական առումով ապիկարությունը փորձում է քողարկել անձնական վիրավորանքով»:
«Ժողովուրդ»-ը ռեկտոր Զոլյանից երեկ փորձեց հետաքրքրվել, թե ինչպես է պարզաբանում ՀՀ ԿԳ նախարարի արած հայտարարությունը: «Աստվածավախ նախարարը թող վերեւը` Աստծո առաջ պատասխան տա»,-ասաց ռեկտորը: Հարցին, թե ինչու են աշխատանքից հեռացել մի շարք դասախոսներ, արդյոք իր վատ վերաբերմունքի պատճառով, Սուրեն Զոլյանը պատասխանեց. «Մեկ քառորդով պակասել է ուսանողական համակարգը, ուրեմն եւ պետք է պակասեր դասախոսների թիվը: Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ, կգնաք եւ այդ դասախոսներից կիմանաք, թող նրանք էլ ասեն իրենց պատճառաբանությունները»:
Զոլյանն ինքնաբուխ կերպով հերքեց նաեւ իր առնչությունը ԲՀԿ-ին. «Եթե ես ԲՀԿ-ական լինեի, ապա իրենց ցուցակում կլինեի: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ բոլոր կուսակցությունների հետ եւ գերադասում եմ զերծ մնալ կոնկրետ քաղաքական ուղի սատարելուց: Ավելին, պատրաստ եմ ծառայել բոլոր քաղաքական ուժերին»:
Նախարարի եւ ռեկտորի փոխհարաբերություններն ակտիվորեն քննարկվում են նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Օգտատերերից մեկը` Գեղամ Խաչատրյանը, այս ամենում ոչ մի զարմանալի եւ սենսացիոն բան չի տեսնում. «1. Գարուն ա, սրացումներ բոլորի մոտ էլ լինում են, նախարարի մոտ նախարարական մակարդակի: 2. Նախընտրական ցեխաջրի ու թուքումրի մրցավազք ա, նյարդերը տեղի են տալիս, նաեւ նախարարինը… 3. Ինքնահաստատման խնդիր ա ու նաեւ նախարարի մոտ կարող ա լինել: Մանավանդ, որ ԿԳ համակարգի առնվազն 70 տոկոսը, ըստ հարցումների, չի հասկանում համակարգի ստրատեգիան ու ապագան»:
Արմինե Մանուկյանը ցավ է հայտնել, որ «նման որակի եւ մակարդակի դոկտորներն այսօր մեզանում բավականին մեծ թիվ են կազմում»:
Իսկ «Արմքոմեդի»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանը, որին Բրյուսովից հեռացրել են, անդրադառնալով Զոլյանի խոսքերին, թե Աշոտյանն իր լիազորություները գերազանցել է, «Ֆեյսբուք»-ում բացահայտում է արել է. «Իսկ ինձ հումորային տեսահոլովակի համար գործից ազատելիս չէի՞ք գերազանցում ձեր լիազորությունները, թե՞ մենակ Արմեն Աշոտյանն ա գերազանցում )))) Քիչ ա դեռ… քննարկումից 5 րոպե առաջ ինձ տեղեկացրին, որ ես այլեւս չեմ աշխատում այնտեղ, հիմար վիճակի մեջ գցեցին թե՛ ուսանողներիս, թե՛ դասին հրավիրված հյուրի մոտ: Խառատյանի զեկույցում սխալ թիվ ու օր չկար, բայց իրա զեկույցը անտեսեցին թե՛ դեկանատում, թե՛ ռեկտորի հրամանում, քանի որ դեկան Ճանճապանյանն այլ թվեր ու օրեր էր գրել, աշխատակազմի ղեկավարն արտագրել էր, հրամանում էլ էին այդ սխալ թվերը: Իմ կարծիքով` իրա զեկույցին չնայեցի, որովհետեւ դրա հաջորդ օրն ինքն էլ հեռացավ Բրյուսովից»:
ԱՍՏՎԱԾԱՎԱ՞Խ, ԹԵ՞ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ