«Արգենտինուհի Անալիա Բութերին 6 ամսական հղիության ժամանակ ծննդաբերությունից հետո բժիշկներն ասել են, որ երեխան մահացած է»,-տեղեկացնում է Ֆոքս Նյուզ-ը: Ծննդաբերությունից 12 ժամ անց իր նորածնի դին տեսնելու նպատակով Բութերն ամուսնու հետ գնացել է դիահերձարան: Արգենտինուհին ապշահար է եղել, երբ լսել է երեխայի լացը: Նորածնին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ նրա ծնողները փոքրիկին Լուզ Միլագրոս անունն են տվել, ինչը թարգմանաբար նշանակում է` հրաշք:
ԵՐԵԽԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ Է ԳՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ