Համաձայն “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ`Ծովագյուղ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին` Էդուարդ Սահակյանին, եւ Գեղարքունիքի մարզ են այցելել` նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Թերթը փորձել էթ լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն նա չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: Իսկ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Գեղարքունիքի շտաբի պատասխանատու Հրանտ Մադաթյանը հերքել է այդ լուրերը` ասելով, որ նման այց չի եղել, նույնիսկ այդ մարդիկ իրենց տարածաշրջանով չեն անցել: Մինչդեռ ծովագյուղցիները “Ժողովուրդ”-ի թղթակցի հետ զրույցում պնդել են միանգամայն հակառակը: