Վիճաբանություն՝ ողբերգությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1983-ի ծնված  Վիգեն   Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1985-ի ծնված  Շահեն Չանդոյանը: Պարզվել է, որ ապրիլի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը և Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983-ի ծնված Արման Հովսեփյանի  հետ և ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին և Սահակյանին:Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս