Էյ Սի Փի ընկերության աշխատակիցները ծեծել են երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, ապրիլի 16–ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Թեղուտ գյուղում։ Ինչպես Թեղուտից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 21-ի սահմաններում, ըստ Թեղուտ գյուղի բնակիչների պատմածների, իրենց գյուղում “Էյ Սի Փիե” ընկերության անվտանգության աշխատակիցները գյուղի տարածքում ծեծի են ենթարկել 3 հոգու, որոնցից մեկին՝ Թեղուտի բնակիչ 24-ամյա Հրաչիկ Ղարխմազյանին կոտրվածքներով տեղափոխել են Երևան։ Իսկ երկու հոգի էլ մարմնական վնասվածքներով գտնվում են իրենց տանը։ Այս պահին գյուղում իրավիճակը բավական լարված է, ժամանել են Ալավերդու Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որպեսզի պարզվի եղելությունը, թե իրականում ինչ է եղել։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ կատարվածի մասին ինքը խոսել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբախ Համբարյանի հետ, ով հայտնել է, որ տեղում իրավիճակին ծանոթանալու համար ինքը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ արդեն ժամանում է Թեղուտ։ Ավելի մանրամասն կներկայացնենք քիչ ուշ։




Լրահոս