Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորի թեկնածու, Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի նախկին ղեկավար Սամվել Ֆարմանյանն իր համար ուշագրավ կարգախոս է ընտրել. «Ժամանակն է»: Ինչի՞ ժամանակն է: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին` Ֆարմանյանն ասաց. «Իմ կարգախոսը նշանակում է` փոփոխությունների ժամանակն է, մենք պարտավոր ենք ընդառաջ գնալ փոփոխությունների հասարակական պահանջին: Իսկ ես պատրաստ եմ իմ բաժին մասնակցությունն ունենալ մեր երկիրը ցանկալի փոփոխությունների ճանապարհով տանելու գործում»: Դե իհարկե, ինչ, ինչ, բայց Ֆարմանյանը փոխվելու գործում վարպետ է. այդքան երիտասարդ տարիքում ՕԵԿ-ից դարձավ ՄԻԱԿ, այնուհետեւ` ՀՀԿ:
ԺԱՄԱՆԱԿՆ Է… ՓՈԽՎԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ