ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նկատում եմ, որ Հայաստանում մարդիկ իրենց հոգեբանական խնդիրների լուծման համար երբեք չեն դիմում մասնագետի, քանի որ երբեմն չգիտեն հոգեբանի ու հոգեբույժի տարբերությունը: Խնդրում եմ պարզաբանել, թե որն է հոգեբանի եւ հոգեբույժի տարբերությունը:

Լիլի Ալեքսանյան, 21 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Հոգեբույժը հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ աշխատող բժիշկ է: Հոգեբույժի դերը միայն բուժելը չէ, այլեւ հոգեկան հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը  եւ փորձագիտական զննումը: Հոգեբույժը բուժումն իրականացնում է հիմնականում դեղամիջոցների օգնությամբ:
Հոգեբանը մասնագետ է, ով զբաղվում է մարդկային անձի հետազոտությամբ եւ դասակարգմամբ, միջանձնային հարաբերությունների ուսումնասիրմամբ եւ անձի վարքը ուղղելով: Հոգեբանը չի նշանակում դեղամիջոցներ:

Հոգեբան Մարինա Թոզալաքյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կասկածից վեր է, որ պետք չէ խուսափել ո՛չ հոգեբանի, ո՛չ էլ հոգեբույժի դիմելուց: Այս մասնագիտության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը հոգեբանական խնդիրներ ունի` միաժամանակ նշելով, որ մարդկանց չնչին տոկոսն է հոգեբանի կամ հոգեբույժի ծառայություններից օգտվում:




Լրահոս