ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ “ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության մասին” օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը եւ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների հանդիսավոր պայմաններում շնորհեցին օրենքով սահմանված համապատասխան դասային աստիճաններ: ԱԺ նախագահը 9-ը պետական ծառայողների շնորհեց ՀՀ պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: ԱԺ աշխատակազմի ղեկավարը 4 աշխատակցի շնորհեց ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան եւ 1 աշխատակցի` ՀՀ պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Լուիզա Չարխչյանը եւ ԱԺ աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Անտոնյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեցին ԱԺ ղեկավարությանը իրենց աշխատանքը գնահատելու համար` ընդգծելով, որ հետայսու կփորձեն իրենց ծառայողական պարտականությունները էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ԱԺ աշխատակիցներին շնորհվեցին դասային աստիճաններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ