Չորրորդ ինքնիշխանություն. Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորել է կծու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՉԻ” հասած տեղեկությունների համաձայն` երեկ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ կուսակցությունը` “Ազատ դեմոկրատներից” գաղտնի, փակ նիստ է անցկացրել, որի ժամանակ պարոն Րաֆֆին իր ժառանգներին հորդորել է առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակներում որևէ կծու, թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին, քանի որ խաղի կանոնները խախտելու դեպքում իրենք հնարավոր է լուրջ խնդիրների առաջ կանգնեն: Բայց սա դեռ ամենը չէ. Րաֆֆին իր թիմակիցներին հայրաբար բարի խորհուրդ է տվել, որ եթե իր կուսակիցները կարողանան ճիշտ և գրագետ տակտիկայով քարկոծել մյուս քաղաքական ուժերին` կոնկրետ թիրախներ չմատնանշելով, ապա, ամենայն հավանականությամբ, “Ժառանգությունը”խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն կունենա:




Լրահոս