Պարզվում է` ՕԵԿ-ից ընտրակաշառք ստացողները այդ մասին մեծ մասամբ տեղեկանում են հեռախոսով, իսկ ՕԵԿ տարածքային գրասենյակներից նրանց տուն զանգահարողները ոչ ավելի, ոչ պակաս, բնակիչներին ծանուցում են` ,օգնություն ունեք ստանալու, եկեք ստացեքե: Այս մասին թերթին պատմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքից մի կին, ով տարիներ առաջ առնչվել է ՕԵԿ-ի հետ և դրանից հետո կուսակցության հետ նրա միակ շփումը պահպանվում է հեռախոսի միջոցով: “Տոն օրերին տուն է զանգահարում մի աղջիկ և ծանուցում հերթական ,օգնությանե մասին”,- ասել է թերթի զրուցակիցը և հավելել, որ այդ կերպ է տեղեկանում, թե Նոր տարուն իրեն հասանելիք սուրճի, լիմոնադի և օղու, թե ապրիլի 7-ին` մուրաբայի և գլխաշորի մասին: ,Հիմա սպասում եմ` տեսնեմ ընտրություններից առաջ ինչ կտան”,- խոստովանել է նա` հույս հայտնելով, որ այս անգամ կուսակցությունն ավելի առատաձեռն կլինի:
Երկիր. ՕԵԿ-ը ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկացնում է անգամ հեռախոսազանգերի միջոցով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ