Օգոստոսի 26-ին ադրբեջանական սահմանում հայտնված Սարգիս Անանյանի հարազատները դեռևս չեն դիմել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակին:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ԿԽՄԿ գրասենյակից` հավելելով, որ իրենք հետևում է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, նրանց Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին:
Գրասենյակից մեզ նաև տեղեկացրին, որ ԿԽՄԿ-ի մանդատին համաձայն՝ պաշտոնական գրություն է ուղարկվել, որպեսզի թույլատրեն տեսակցել Սարգիս Անանյանին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն երեկ հաստատել են Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին լուրերը, ինչի մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին դեռևս օգոստոսի 26-ին: