«Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ իրենց պահանջով Եհովայի վկաների դեմ վերջերս քրեական գործ է հարուցվել ու անմիջապես կարճվել:
Բանն այնն է, որ նրանք ագրեսիվացել են և քարոզչություն են սկսել ծավալել ոչ միայն սահմանված վայրերում, այլև` ամենուր: Վերջերս նրանք հատուկ ստենդներ են տեղադրել մարդաշատ վայրերում և անարգել կերպով տարածում են իրենց անվճար գրականությունը:
Հոգևորսությունը չի կանխվում, մինչդեռ, ըստ բանախոսի, տարածվող գրքույկներում հակապետական և հակամարդկային արժեքներ են միմիայն քարոզվում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում