Կուսակցություններից յուրաքանչյուրն այսօր ներկայացրեց շտաբի իրենց մշտական ներկայացուցչին:ԲՀԿ-ից միասնական շտաբում ներկայացված կլինի ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Այս մասին Հայաստանի քաղաքագետների միությունում միասնական շտաբի ֆորմատում ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությամբ երրորդ լիագումար նիստում հայտարարեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը շտաբում կներկայացնի Ստեփան Մինասյանը. “Մենք չենք բացառում, որ այլ ներկայացուցիչներ էլ նշանակենք”,- ավելացրեց նա:Նրա կարծիքով, առաջին իսկ գործը, որ պետք է շտաբի անդամները անեն, դա ընտրախախտումների վերաբերյալ փաստերն հավաքելն ու շտաբի անունից հաղորդումներ պատրաստելն է:Լ. Զուրաբյանը անդրադարձավ նաև “Ժառանգության” բացակայությանը ու նշեց, որ ,Ժառանգությանե ստորագրությունը ուժի մեջ է, քանի որ հակառակի մասին որևէ հայտարարություն չի հնչել. “Սա նշանակում է, որ կուսակցությունը շարունակում է մնալ այս ֆորմատի լիիրավ անդամի կարգավիճակում: Որոշումները, հիշեցնեմ, ընդունվում են նիստի ներկա քաղաքական ուժերի կոնսենսունսով”: ՀՅԴ-ի անդամների անունները հրապարակվել էին դեռևս նախորդ նիստում` Ավետ Աբրահամյան ու Սպարտակ Սեյրանյան: Ա.Ռուստամյանը նշեց, որ երկու անդամ ունենալը հարկավոր է նրա համար, որպեսզի մեկի բացակայության դեպքում ՀՅԴ-ն այսպես թե այնպես ներկայացվածություն ունենա շտաբի աշխատանքներում:Ա.Ռուստամյանը հայտարարեց նաև, որ շտաբն արդեն պետք է սկսի այդ հաղորդումները պատրաստել, քանի որ թե’ Արմավիրի մարզում թեկնածու Մերուժան Մխոյանի նկատմամբ իրականացվածը, թե’ անցած կիրակի թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցածը պահանջում է շտաբի դատապարտումը:
Կուսակցություններից յուրաքանչյուրն ներկայացրեց շտաբի իրենց ներկայացուցչին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ