Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, իր եզակի արվեստով ողջ աշխարհին հիացրած և զարմացրած մանրաքանդակի անզուգական վարպետ, անվանի երաժիշտ Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ: 
Հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Ղազարյանների ընտանիքին, տաղանդաշատ արվեստագետի հարազատներին և մերձավորներին: 




Լրահոս