Երեկ ՀՀԿ քարոզչության շրջանակներում Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի` Արարատի մարզ կատարած այցելության վերջին կանգառն Արտաշատն է եղել: Այստեղ նրան միացել է ՀՀԿ շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն վերջինս ժամանել է այն պահին, երբ Սերժ Սարգսյանը խոսել է ազգային արժեքներից` կարեւորելով ընտանիքի դերը: «Ես եկել եմ ասելու, որ մենք շարունակելու ենք կառուցել այնպիսի Հայաստան, որի արժեքներին դուք հավատում եք»,-ասել է Սարգսյանը: Եւ այս ամենին Հովիկ Աբրահամյանը հետեւել է հեռվից: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը tert.am-ին ասել է, որ վարչապետ չի դառնա:
ՀՈՎԻԿԸ` ՈՒՇԱՑԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ