ԹՌԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն Արարատի մարզ կատարած այցի ժամանակ կոչ է արել ընտրել ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանին` Ավշարի Արայիկին: Այս փաստը հետաքրքիր է նրանով, որ ՀՀԿ նախագահն Արարատի մարզում ընդդիմադիր ՀՅԴ-ի քարոզարշավն է անում` դրանով հաստատելով շրջանառվող լուրերը, որ իրականում Արայիկ Գրիգորյանը ոչ թե ՀՅԴ-ի, այլ ՀՀԿ-ի թեկնածուն է: Պարզապես Հրանտ Մարգարյան-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ ՀՅԴ-ն խնդրել է այս անգամ էլ թույլ տալ Գրիգորյանին ներկայացնել որպես իրենց թեկնածու: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է ՀՅԴ թեկնածուի համար քարոզում ՀՀԿ առաջնորդը, ասաց, թե տեղյակ չէ այդ հայտարարությունից: «Ս. Սարգսյանն է ասել, իրենի՛ց հարցրեք: Եւ հետո, Արայիկ Գրիգորյանը միայն ՀՅԴ-ով հայտնի չէ, իր գործունեությամբ նա հայտնի է վաղուց»,-ասաց Շահբազյանը: Իհարկե, հասկանալի է, որ ՀՅԴ-ն տհաճ վիճակում է հայտնվել: Ի վերջո, Արայիկ Գրիգորյանն ու իր եղբայր Արամայիս Գրիգորյանը մշտապես պատգամավորական մանդատ են ստացել ՀՅԴ-ի շնորհիվ, սակայն հիմա դարձել են ՀՀԿ-ի սիրելին: Ի դեպ, 2007-ի ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ընտրացուցակով է Արայիկ Գրիգորյանը պատգամավոր դարձել, այժմ էլ` ՀՅԴ խմբակցության անդամ է:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրված է նաեւ ՕԵԿ թեկնածու Իշխան Խաչատրյանը, սակայն Սերժ Սարգսյանն էլի չնկատեց ՕԵԿ-ին:




Լրահոս