ԴՐՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1813 թվականին ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կողմից նախագծված տունը դրվել է վաճառքի: Տունը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Լեբանոն քաղաքում: Որպես վաճառքի գին` առաջարկվում է 996 հազար դոլար: Առանձնատան ընդհանուր մակերեսը 540 մետր քառակուսի է: Առանձնատունն ունի 5 ննջասենյակ, 4 սանհանգույց, ճաշարան, խոհանոց, հյուրասենյակ, գրադարան եւ երկու բուխարի: Տնամերձ 4,8 հա տարածքում գտնվում է հյուրերի տունը, ունի նաեւ երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Նշենք, որ վերջին շրջանում տունը որպես հյուրանոց է օգտագործվել:




Լրահոս