ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես պատրաստվում եմ երեխա ունենալ, բայց մինչ երեխայի ծնվելը, ուզում եմ աշխատել: Ֆիզարձակուրդ գնալուց 2 կամ 3 ամիս առաջ ինձ աշխատանքի ընդունելու իրավունք ունե՞ն: Գործատուն պնդում է, որ ինքը բարդությունների առաջ կարող է կանգնել եւ տուգանքի ենթարկվել: Եթե ինձ 50.000 դրամ աշխատավարձով աշխատանքի ընդունեն, որքա՞ն գումար կստանամ հետագա ամիսներին: Խնդրում եմ մանրամասն պարզաբանել:

Մանե Կիրակոսյան, 26 տարեկան, թարգմանչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը՝ նախորդ համարներում) Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի`
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներին հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:
2. Աշխատանքի վնասակար պայմանների եւ վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաեւ աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի եւ մինչեւ 1 տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության եւ առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տեւողությունը եւ բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:
3. Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի հատկացումը:
Անհրաժեշտ է նշել, որ հղի կանանց համար աշխատանքի ընդունման այլ արգելքներ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չեն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ս. Սաիյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հրաշալի է, որ օրենսդրությամբ սահմանված են բոլոր այն նորմերը, որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ մայրանալ պատրաստվող կանանց առողջության վրա: Սրանով հանդերձ, զբաղվածության հարցը մեր երկրում այնքան մեծ է, որ եզակի դեպքերում միայն գործատուն եւ աշխատակիցը նման խնդրի առաջ կհայտնվեն:




Լրահոս